Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունաստանն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները. ՌԻԱ Նովոստի

Հունաստանն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները. ՌԻԱ 
Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այս օրերին մենք մտնում ենք կրիտիկական փուլ: Մեր երկրի պաշտպանությունը մինչ այժմ ուժեղ է եղել, և դա ոչ միայն այն պատճառով, որ մենք գործում ենք ժամանակին և վճռական, այլ որ կա մեծաթիվ հույների մոբիլիզացիա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում: Դրանից բացի, հազարավոր կամավորներ շտապում են իրենց աջակցությունը հայտնել առողջապահական համակարգին, և երկրում ծավալվում է նվիրատվության շարժում: Եթե մենք թուլանանք, ապա մենք կվճարենք դրա համար»,-նշել է Պետսասն՝ ավելացնելով, որ այդ իսկ պատճառով տեղաշարժի սահմանափակումների միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 27-ը:

Հունաստանում վարակվածների ընդհանուր թիվը 1 735 է, մահերինը՝ 73:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]