Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թանկյանի, Էգոյանի և Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը հասանելի է համացանցում

Թանկյանի, Էգոյանի և Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» 
ֆիլմը հասանելի է համացանցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն, ձերբակալություն, այցելություն Արցախ. աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի և դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի մասին պատմող «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմն արդեն հասանելի է համացանցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության 2018 թվականի համատեղ արտադրության ֆիլմին Արսինե Խանջյանն անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում տեղի էին ունենում խորհրդարանական ընտրություններ։ Արձագանքելով մեր հայրենակիցների ահազանգերին, ովքեր մտավախություն ունեին, որ ընտրությունները կեղծիքներով կընթանան՝ մենք սփյուռքում ձևավորվեցինք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը և ընտրությունների նախօրեին ժամանեցինք Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Դիտորդական առաքելությունը մեզ համար մեծ փորձություն էր. նման քաղաքացիական քայլով մենք հայրենիքում երբեք հանդես չէինք եկել։ Բայց դա նաև եզակի հնարավորություն էր՝ մասնակցելու մեր երկրում ընթացող փոփոխություններին»,- գրել է Խանջյանը:
«Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմում ներկայացված են նաև 2016թ. Երևանում «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը հաջորդած իրադարձությունները, որոնց ընթացքում բերման է ենթարկվել նաև ցույցերը տեսանկարահանող Արսինե Խանջյանը:
«Դեռ 2016 թվականին, երբ ես Խորենացի փողոցում ականատես եղա խաղաղ ցուցարարների հանդեպ գործադրվող բռնություններին ու բերման ենթարկվեցի ոստիկանության կողմից, ինձ համար պարզ դարձավ, որ մեր պարտքն է՝ կանգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողքին ու ավելի բարձր հնչեցնել նրա բողոքի ձայնը»,- նշել է դերասանուհին:

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանի ֆիլմում ներկայացվում է նաև Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի այցը Արցախի Հանրապետություն, ինչպես նաև Խանջյանի զրույցը մարդկանց հետ:
«Ինձ համար շատ կարևոր էր՝ զրուցել գյուղում ու քաղաքում ապրող հայի հետ, լսել նրա մտահոգությունները, հասկանալ նրա խնդիրները։ Մենք ճամփորդեցինք Հայաստանի մարզեր, հանդիպեցինք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և արձանագրեցինք մեր տեսած իրողությունները։ Ցավոք, այդ օրերին մեր հիասթափությունը մեծ էր, վերլուծություն անելու ուժ չկար, և մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը Արցախում, որտեղ մտքի ու հոգու խաղաղություն գտանք՝ արցախցի արվեստագետների ու սահմանապահ զինվորների կողքին»,- գրել է Արսինե Խանջյանը:
Ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոնների, Տորոնտոյի Նուռ կինոփառատոնում արժանացել Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին՝ ուշադրություն հրավիրելով այն օրերին Հայաստանում առկա մարդու իրավունքների խնդրի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]