1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները ապրիլի 6-ի դրությամբ թույլատրել են 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախի Հանրապետություն, իսկ 575-ի մուտքը արգելվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։

«Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները շարունակում են  իրենց ծառայությունը դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ չհաշված այն բացառությունները,որոնք նախօրոք շեշտված էին»,- նշեց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]