Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարշավայում վարակված կինը փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ բացել դուռը

Վարշավայում վարակված կինը փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում 
բժիշկների առաջ բացել դուռը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքացին փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ դուռը բացել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, Վարշավայի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր են ժամանել ինչպես ոստիկաններ, այնպես էլ հրշեջ ծառայության աշխատակցներ: Նրանք հարկադրաբար բացել են բնակարանի դուռը և կնոջը տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:

Տեղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից սկսած ստիպված են եղել ավելի քան 860 անգամ միջոցներ  ձեռնարկել օրինախախտների նկատմամբ, 646-ի դեպքում նշանակվել է տուգանք:

Լեհաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 4 հազար 201 է, 98 հիվանդ մահացել է:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]