Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երգչուհին չի կարողանում արտերկրից վերադառնալ Հայաստան

Երգչուհին չի կարողանում արտերկրից վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում, այժմ չի կարողանում վերադառնալ հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Արդեն Հայաստան վերադառնալս երազումս եմ տեսնում: Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜՜՜՜՜՜ց չվերթները հանվել են:   #տունեմուզում»,-գրել է երգչուհին:

Մինչ վերոնշյալ գրառումը Լիլիթը մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ  «Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսը, բարեբախտաբար, արդեն իրականացվել է, սակայն դեռ մնացել են շատ կարևոր մի քանի համերգներ, որոնք պահել էր շրջագայության վերջին հատվածի համար: «Ցավոք, կորոնավիրուսի պատճառով որոշեցի հետաձգել առաջիկա բոլոր մենահամերգներս: Հայցում եմ ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, բայց հիմա ինձ համար միայն կարևոր է ձեր առողջությունն ու անվտանգությունը: Հավատս մեծ է, որ շատ շուտով վերանալու է այս «աներես» վիրուսը, այ կտեսնեք»,-գրել էր երգչուհին:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Թեստերից 4096-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]