Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի մեղավորը համաներմամբ ազատ է արձակվել

Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի մեղավորը համաներմամբ 
ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու ոստիկանի մահվան պատճառ ավտովթարի մեղավոր «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Սարգիս Վարդանյանն ազատ է արձակվել ապրիլի 3-ին, համաներման ակտով կրճատվել է նրա պատժաչափը՝ դառնալով 2 տարի 2 ամիս։ Նա գտնվել է «Նուբարաշեն» ՔԿ-ում, դատապարտված է եղել 6 տարի և 6 ամիս ժամկետով»,- նշեց Նավիկյանը։

2018 թվականին ընդունված ՀՀ Ազգային ժողովի՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ն կետի համաձայն(oրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել` երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ), Սարգիս Վարդանյանի 6 տարի 6 ամիս պատժաչափը կրճատվել է 2/3-ով և վերջնական պատիժ է թողնվել 2 տարի 2 ամիսը։

Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]