Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ այն կազմում է երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշի 15 տոկոսը:

Ռուսաստանում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 343: Վարակվածներից 406-ն արդեն առողջացել է, 47 հոգի մահացել է: Վարակը տարածվել է 80 տարածաշրջանում, կատարվել է ավելի քան 758 հազար թեստավորում:

Նոր գրանցված դեպքերի շուրջ 85 տոկոսը Մոսկվայում է, վարակվածները հիմնականում 65-ից ցածր քաղաքացիներ են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]