Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանիայի իշխանություններն արձանագրում են համաճարակի աճի տեմպի դանդաղում. Euronews

Իսպանիայի իշխանություններն արձանագրում են համաճարակի աճի տեմպի 
դանդաղում. Euronews

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ իշխանությունները, հիմնվելով առողջապահական վիճակագրության վրա, նշում են, որ կարանտինի արդյունքում նկատվում է վերակենդանացման բաժանմունքների թեթևացում և նոր վարակակիրների աճի տեմպի թուլացում, այդ թվում՝ ծանր հիվանդների պարագայում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:

«Դեռ երեք շաբաթ առաջ մեզ մոտ ամեն օր վարակվածության 22 տոկոս աճ է եղել: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը դարձել է 10 տոկոս: Այսօր այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 5 տոկոս: Մենք կարող ենք եզրակացնել, որ համաճարակի այս փուլը դանդաղում է»-նշել է նախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում թեստավորել վիրուսակրի հնարավորինս լայն շրջապատի անձանց, սակայն շատ երկրներ նշում են, որ չունեն համապատասխան ախտորոշիչ բազա, ինչպես նաև բավարար քանակությամբ թեստեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]