1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավթաշենում մի քանի գողություն կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Դավթաշենում մի քանի գողություն կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ապրիլի 4-ին, ժամը 18։55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցից Դավթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 31-ամյա տղամարդու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշի» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավթաշեն վարչական տարածքից կատարել է այլ գողություններ ևս:

Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]