1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը և Անգլիայի կառավարությունը որոշել են առաջնության վերսկսման ժամկետը

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը և Անգլիայի կառավարությունը որոշել են 
առաջնության վերսկսման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն Անգլիայի կառավարության հետ բանակցություններից հետո գիտեն, երբ կարելի է վերսկսել մրցաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Mirror-ը: Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել Պրեմիեր լիգան վերսկսել  հունիս ամսին: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա հնարավոր է, որ մարզումները վերսկսվեն մայիսին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]