Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից
21:28, 5 Ապրիլ 2020
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կառավարությունը՚։
«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։
Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։
#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է գրառման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում