«Լիվերպուլ»-ն ակումբի աշխատակիցներին վճարովի արձակուրդ է տրամադրել
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ակումբի աշխատակիցների մեծամասնությանն արձակուրդ է տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աշխատակիցները կշարունակեն վարձատրվել, ինչպես առաջ էր, և ոչ մի կրճատում չի լինի: «Լիվերպուլ»-ը հույս ունի, որ պանդեմիայի նահանջից հետո Պրեմիեր լիգան կվերսկսվի:
«Լիվերպուլ»-ն Անգլիայի առաջնության առաջատարն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում