Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լիվերպուլ»-ն ակումբի աշխատակիցներին վճարովի արձակուրդ է տրամադրել

«Լիվերպուլ»-ն ակումբի աշխատակիցներին վճարովի արձակուրդ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ակումբի աշխատակիցների մեծամասնությանն արձակուրդ է տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աշխատակիցները կշարունակեն վարձատրվել, ինչպես առաջ էր, և ոչ մի կրճատում չի լինի: «Լիվերպուլ»-ը հույս ունի, որ պանդեմիայի նահանջից հետո Պրեմիեր լիգան կվերսկսվի:

«Լիվերպուլ»-ն Անգլիայի առաջնության առաջատարն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]