Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին «Բարսելոնա»-ին. գործարքի մեջ կներառվի Գրիզմանը

ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին «Բարսելոնա»-ին. գործարքի մեջ կներառվի Գրիզմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն բրազիլացի հարձակվող Նեյմարին կվաճառի կատալոնական «Բարսելոնա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport-ը: Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը մտադիր է ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Նեյմարին, սակայն գործարքի մեջ ներառել «Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ  «Բարսելոնա»-ն ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստն անպայման կվերադառնա կատալոնական ակումբ: Թիմն այս կերպ նվազեցնում է բրազիլացու՝ Մադրիդի «Ռեալ»-ին միանալու հնարավորությունը:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ