Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 56-ամյակը

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 56-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա­-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 56-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեգենդար մարզիկը Սեուլի օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999-2019 թվականներին Հայաստանի հունա­-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

«Արմենպրես» լրատվական գործակալության սպորտի բաժինը ևս շնորհավորում է անվանի մարզչին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]