Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները

Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային  գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքները առաջինը սկսել են ցածրադիր գոտիների՝ Անիի և Ախուրյանի տարածաշրջանները: Հիմնականում կատարվում են  հացահատիկի, վաղահաս կարտոֆիլի, ընդեղենի  ցանքեր: Նորմալ եղանակային պայմանների դեպքում, գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մարզում կտևեն մինչև մայիսի 10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

«Այս պահի դրությամբ դեռ նոր են սկսվել գարնանացանի աշխատանքները և կանխատեսումներ չենք կարող անել, թե ինչ արդյունք կունենանք, բայց, համեմատելով 2019  թվականի արդյունքները 2018 թվականի հետ, կարող են արձանագրել, որ շուրջ 700 հա գարնանացան ցանքատարածությունների աճ ունենք, սա վերջին տարիների միակ արձանագրված աճն է։ Չնայած ցանքատարածությունների աճին,  նախորդ տարի ունեցանք բերքի պակաս»,- նշեց Անդրանիկ Նալբանդյանը՝  տեղեկացնելով, որ բերքի պակասը արձանագրվել է եղանակային պայմանների՝ կարկտահարության պատճառով. բերքը 2018 թվականի համեմատ կրկնակի պակաս էր:

Խոսելով աշնանացանի մասին, պատասխանատուն նշեց, որ ցրտահարության մասին ահազանգեր չեն եղել.  «Ամբողջ ձմեռ կար մտավախություն, որ աշնանացանը կարող է ցրտահարվել, բայց մինչ օրս նման ահազանգ չի եղել: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում աշնանացանը սկսել է «աշխատել»՝ կանաչել: Մեր կարծիքով, աշնանացանի ընթացքը կարելի գնահատել «լավ»:

Անդրադառնալով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին՝ պատասխանատուն ընդգծեց՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որը հիմա ակտիվ շրջանում է: «Պասիվություն չկա: Հիմա գյուղատնտեսության ամենաակտիվ շրջանն է, կա միայն անհանգստություն՝ պարարտանյութերի ներկրման հարցում, որը չներկրվելու պատճառով դժվար է ձեռք բերվում: Որոշակի խնդիրներ կան նաև սերմնացուի հետ կապված»,- ավելացրեց Անդրանիկ Նալբանդյանը։

 

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]