Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել

Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 16:21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ