Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այսօր՝ ապրիլի 5-ին

Այսօր՝ ապրիլի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1913 թ. այս օրը ծնվել է Ազատ Շերենցը՝  հայ նշանավոր դերասան, հայկական կինեմատոգրաֆիկ կատակերգության հիմնադիրներից մեկը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

*           1993 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները ծանր մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով, անցավ Մռավի լեռնաշղթան, թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:

*           1953 թ. այս օրը Երեւանում բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։

*           Մ. թ. ա. 56 թ.այս օրը Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը եւ Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռոմեական եռապետությունը:

*           1998 թ. այս օրը շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը՝ 3911 մ):

*           1908 թ. այս օրը ծնվել է Բեթ Դեյվիսը՝ ամերիկացի նշանավոր դերասանուհի, 11 անգամ ներկայացվել է «Օսկարի», ստացել՝ 2-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]