Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել Վահան Ավետիսյանի՝ լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի առիթով

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել Վահան Ավետիսյանի՝ լրատվամիջոցներում 
հրապարակված բաց նամակի առիթով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի ծագումը, նպատակահարմար չի համարում մեկնաբանել վերոնշյալը։ Բացի այդ, առկա են Վ․ Ավետիսյանի առողջական խնդիրները մատնանշող փաստաթղթային անհերքելի հիմնավորումներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հրապարկել նրա գրավոր համաձայնության դեպքում»,-տեղեկացնում են նախարարությունից ու համոզվածություն հայտնում, որ կիրականացվի գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն։

Ավետիսյանն իր նամակում մասնավորապես գրել էր, թե իրեն  անօրինական կերպով են զորացրել Զինված ուժերից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]