Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին

Մադոննան 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց գտնելու գործին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամին, որը զբաղվում է կորոնոավիրուսի դեմ դեղամիջոցների փնտրտուքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր կայքում երգչուհին հայտարարել է, որ միանում է Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամի ջանքերին: Նա ավելացրել է, որ մեծ շնորհակալություն ու ուժ է փոխանցում բժիշկներին ու մասնագետներին:

Ավելի բաղ նշվել էր, որ Բիլ Գեյթսի և իր կնոջ Մելինդայի հիմնադրամը 100 մլն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ