1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան

Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի իսկապես կարևոր գործ՝ այդքան կարճ ժամանակում: Այդ ճամփորդության մեծ մասն էր Էջմիածնի Մայր տաճար այցելությունը և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Դա ոչ միայն առաջին եկեղեցին է Հայաստանում, այլև համարվում է, որ այն աշխարհում առաջին քրիստոնեական տաճարն է, քանի որ Հայաստանը առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը: Այնպիսի ուժեղ զգացողություն էր այնտեղ գտնվելը: Երեխաներին այնտեղ մկրտելը մեզ ստիպեց զգալ ակնածանք ու խոնարհություն»,-գրել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղը նկատել է՝ Հայաստանը ջանքեր է գործադրում տեխնոլոգիաները զարգացնելու և դրանով հայտնի դառնալու համար: Նա հիշել է, որ քույրը՝ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին Երևանում:

«Հայաստանում իսկապես ցույց են տալիս, որ կանայք ունակ են և կարող են հաջողակ դառնալ: Եվ աներևակայելի ոգեշնչող էր տեսնել, որ  կանայք Հայաստանում հիմնադրում են իրենց բիզնեսը:  Կանանց ձեռքով ստեղծած բաները տեսնելը՝ մեյքափ, տիկնիկներ, երեխաների գրքեր՝ նկարազարդումներով, պարզապես ոգեշնչող էր և ինձ շատ հուզեց»,-նշել է հեռուստաաստղը:

Նա հիշեցրել է, որ կարճ ժամանակով՝ ընդամենը 3 օրով էին Հայաստանում, սակայն հասցրել են իրենց երեխաների հետ շրջել, երեխաները լսել են իրենց ընտանիքի մասին պատմությունները:  «Երեխաները հավանել են պատմությունը այն մասին, թե ինչպես է Նոյի տապանը կանգնել Արարատի գագաթին: Կարծում եմ, որ դա նրանց համար հուզիչ էր, և նրանց ստիպեց հպարտանալ, որ ինչ-որ ձևով կապված են այդ երկրի հետ»,-գրել է հեռուստաաստղը:

Քորթնին նկատել է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը սթափեցնող էր, և կարծիք է հայտնել, որ երեխաները դա երկար ժամանակ կհիշեն: «Կարևոր էր ճանաչել պատմական փաստը նրանց հետ, դա մի բան է, որի մասին մենք չենք խոսում կամ կարդում պատմության գրքերում այնքան, որքան պետք էր, բայց դա մեր ժառանգության մի մասն է»,-գրել է նա:

Նա նաև հիշել է, որ ինքն ու Քիմը հայկական ավանդական զարդերով, հագուստով փոքրիկ ֆոտոսեսիա են ունեցել, նշել, որ դա ավելին էր, քան պարզապես զգեստներ կրելը, դա իրենց  ստիպել է հպարտանալ:

Քարդաշյանը տպավորվել է նաև իրական հայկական ուտելիքներով: Նա հատուկ նշել է Լավաշ ռեստորանի մասին, ուր գնացել են երեք անգամ: «Ուտելիքն այնտեղ, կարծես, մարմնավորում էր այն ամենն, ինչ իմ մտքում գալիս է հայկական ուտելիքների մասին մտածելիս»,-նշել է նա:

Քարդաշյանը նաև հիշել է, որ Էրիկ էսրայելյանն իրենց տարել է հայկական ամենամեծ բարեգործական կազմակերպություն ՝ Հայ բարեգործական ընդհանուր միություն, հիշել նաև այն մասին, որ ինքն ու Քիմը հանդիպել են Հայաստանի նախագահին, ճաշել նրա ու տիկնոջ հետ:  «Չնայած մենք կարճ ժամանակում շատ բան արեցինք, ես հաստատ ընտանիքի հետ կվերադառնամ այս երկիր: Մենք դեռ շատ պատմություն ունենք ուսումնասիրելու»,-եզրափակել է Քարդաշյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]