Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՄ-ն վերացնում է մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews

ԵՄ-ն վերացնում է  մաքսատուրքերը բժշկական որոշ պարագաների համար. Euronews

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում որոշում է կայացրել ժամանակավոր վերացնել բժշկական որոշ պարագաների մաքսատուրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այս որոշումը կայացրել է Եվրահանձնաժողովը ՝ հաշվի առնելով բժիշկների համար պաշտպանական միջոցների, ինչպես նաև վարակակիրների բուժման համար նախատեսված սարքավորումների կտրուկ պակասը:

«Կորոնավիրոսի դեմ պայքարի միջոցների ամբողջական համալիրն արժենում է շատ թանկ: Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք երրորդ երկրից ԵՄ բերվող մի խումբ բժշկական ապրանքատեսակների մաքսային տուրքերը»-նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: 

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]