Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԻՆ-ի մասնագետները ախտահանել են 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք

ԱԻՆ-ի մասնագետները ախտահանել են 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են ախտահանել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կախտահանվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:

Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ՝ 128 հանրային տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի ՀՀ քննչական կոմիտեում և Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում, Կոտայքի մարզպետարանի շենքում, Եղվարդի համայնքապետարանում, Աբովյանի նախկին գործկոմի շենքում, հանրային տրանսպորտի կանգառներում։ Այս ամենից բացի, ախտահանվել են 2 բեռնատար և ՀԱԷԿ տարածքը, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքն ամբողջությամբ:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:

Գործընթացն ամենօրյա բնույթ է կրում։ Ախտահանվում են ստորաբաժանումների բակերը, շենքերն ու շինությունները, տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]