Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 205 000 մարդ

ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 
205 000 մարդ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով ներկայում բժշկական հսկողության տակ է գտնվում 205 հազար 612 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ընդհանուր առմամբ՝ վերջին ամիսներին կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ եղել է մոտ 390 հազար մարդ:

Այս ընթացքում կատարվել է 639 հազար թեստավորում:

Ռուսաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 4 հազարից ավելին է: Մահացել է 34 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]