Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԳՄՍ-ն պայմանավորվել է կապի օպերատորների հետ էժան կրթական սակագին սահմանելու համար

ԿԳՄՍ-ն պայմանավորվել է կապի օպերատորների հետ էժան կրթական սակագին 
սահմանելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի կապի օպերատորների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ կրթական ոլորտում էժան սակագին սահմանելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Կապի օպերատորների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ հատուկ էժան` կրթական սակագին սահմանելու համար: Տեխնիկական վերջին կարգավորումներից հետո կներկայացնենք մանրամասներ»,- գրել է Հարությունյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:

Բացի այդ, պետությունը հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am