1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը չի լուծվում

«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը 
չի լուծվում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով դիմել է «Արսենալ»-ինՄխիթարյանին ձեռք բերելու համար և կրկին մերժում է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին գրում է Daily Express-ը։ Պարբերականը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը:

Ավելի վաղ` «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում  «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]