Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանում անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է 
կանխել. ՌԻԱ Նովոստի
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը երկու ահաբեկչություն է կանխել՝ Ստավրոպոլի երկրամասի և Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրի հարավում՝ Ստավրոպոլի երկրամասի Նեֆտեկումսկ քաղաքում, ուժայինները կասեցրել են «Իսլամական պետության» ընդհատակյա բջջի գործունեությունը, որի կազմում էին տեղի մեկ բնակիչ և մեկ դաղստանցի։ Նրանք պլանավորել էին հարձակում գործել ոստիկանների վրա և ահաբեկչություն կազմակերպել մարդաշատ վայրերում։
Հանցագործներից մեկին ձերբակալել են, երկրորդը դիմադրություն է ցույց տվել, ինչի արդյունքում չեզոքացվել է։
«Քաղաքացիական բնակչության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան»,- ասված է ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի նյութեր, ինչպես նաև զենք ու արգելված ծայրահեղական գրականություն:
Այժմ լուծվում է ահաբեկչության, իրավապահ մարմինների աշխատակցի դեմ մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման մասին հոդվածներով քրեական գործեր հարուցելու հարցը:
Լյանտոր քաղաքում ՌԴ ԱԴԾ-ն Ներքին գործերի նախարարության հետ ձերբակալել է «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման 3 անդամի։ Նրանք ահաբեկչություն էին ծրագրել քաղաքի առևտրի կենտրոններից մեկում։
Ահաբեկիչների մոտից առգրավվել են կիրառման պատրաստ ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթուցիկ սարքերի պատրաստման համար բաղադրիչներ, զենք և զինամթերք:
Անցյալ տարի Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է 34 ահաբեկչություն։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]