Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել սահմանային անցակետերում

Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել 
սահմանային անցակետերում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության ռիսկային գոտում գտնվող երկրներից Հայաստան ժամանած 11895 հոգու ինքնամեկուսացման ծանուցագիր է տրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Մարտի 24-ից մինչ օրս սահմանային 7 հսկիչ կետերից 172 ուղևոր անմիջապես հոսպիտալացվել է, հասցեական քարտեր լրացրել է 24172-ը: Մարտի 19-ից սկսած ռիսկային գոտում գտնվող երկրներից ժամանած 11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր»,- ասաց Ավագյանը:

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]