Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինա մուտք գործողները կմնան երկշաբաթյա պարտադիր կարանտինում. ՏԱՍՍ

Ուկրաինա մուտք գործողները կմնան երկշաբաթյա պարտադիր կարանտինում. 
ՏԱՍՍ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել բաց թողնել միայն սահմանային 21 անցակետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: 
«Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել սահմաններին: Ուկրաինայի պետական սահմանային անցակետերից կգործի միայն 21-ը»-հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը: Նա տեղեկացրել է, որ երկիր մուտք գործողները պետք է մնան պարտադիր կարանտինի մեջ երկու շաբաթ: Պարտադիր կարանտինի դեպքում կան բացառություններ՝ դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անդամներ և այլն: 
Ուկրաինայում կորոնավիրուսից վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 942: Մահացել է 23 մարդ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]