Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին բազմաթիվ օպերային և բալետային ներկայացումների տեսագրություններ է առցանց ցուցադրում, ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին թատրոնի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Կախարդական սրինգի» բեմադրության հեղինակը իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն է: Նա այժմ աշխարհում շատ մեծ ժողովրդականություն է վայելում և բազմաթիվ վայրերում է բեմադրություններ անում: «Կախարդական սրինգը» հագեցած է լուսային և լազերային բազում էֆեկտներով:

Ներկայացման մեջ հանդես են գալիս Լիպարիտ Ավետիսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Մերի Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը և այլք:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ