Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» հասանելի կլինեն առցանց

Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող 
դասագրքերը» հասանելի կլինեն առցանց

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակության ձայնագրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է զետեղվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։

Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝
9-րդ դասարան․ Գրականություն
https://bit.ly/39DFahG

11-րդ դասարան․ Հայ գրականություն
https://bit.ly/3aGuYqb

12-րդ դասարան․ Հայ գրականություն
 https://bit.ly/2X7CcPU

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]