Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում

Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա 
տեղափոխում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պարետի ցուցմամբ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված 40 երթուղիներով, կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության շուրջ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Ապաքինվել է 43 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]