Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել. Euronews

Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ 
են կանգնել. Euronews

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ երկրի բազմաթիվ բնակիչներ չունեն բժշկական ապահովագրություն: Եվ թե ինչ ֆինանսավորմամբ պետք է կազմակերպվի նրանց բուժումը, դեռ հայտնի չէ: Իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս թեմային:

«Մենք հիմա կոնգրեսի միջոցով փորձում ենք նոր հնարավորություններ սահմանել, որոնք թույլ կտան այդ մարդկանց ստանալ գումար և դրանով վճարել բուժման համար: Նախկին օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակում չեն աշխատում»,-ասել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաների ու սարքավորումների խնդրին: Նա նկատել է, որ առաջիկայում կսկսեն ժամանել առաջին խմբաքանակները, իսկ պահուստ ունենանալու համար ժամանակ է պետք: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքը կարող է արտադրել անհրաժեշտ սարքավորումներ:

«Մենք ներկայում որպես երաշխավոր ենք հանդես գալիս, ապահովագրում ենք, սակայն ուղղակի ձևով չենք զբաղվում պատվերների տեղակայմամբ»,-ասել է նա:

Բժշկական անձնակազմն իր զարմանքն է հայտնել անհրաժեշտ պարագաների պակասության առնչությամբ: Նրանք պհանջում են անհապաղ լուծել այդ հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]