Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների: Դրա համար նրանք վճարել են տուգանք 10 հազար կրոն (400 ԱՄՆ դոլար): Պետության կողմից սահմանված կարանտինի կանոնների համաձայն բոլոր քաղաքացիները, ովքեր տանը չեն, պարտավոր են դիմակներ կրել: Այդ պահանջը չկատարելու դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել 10 հազար կրոնի չափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսաբրիֆինգին ներկա լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու են սոցիալ-դեմոկարատական կուսակցության նախարարներն առանց դիմակների: Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ, դա իր կողմից սխալ է եղել, կանոնները գործում են բոլորի համար: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել է, որ 10 հազար կրոն կփոխանցի հիվանդանոցներից մեկին:

Իր հերթին բրիֆինգի հաջորդ մասնակիցը՝ աշխատանքի նախարար Յանա Մալաչովան «Թվիթեր»-ում ներողություն է խնդրել իր և իր ամուսնու կողմից, ով արտաքին գործերի նախարարի տեղակալն է, և տեղեկացրել է, որ արդեն 20 հազար կրոն են փոխանցել հասարակական կազմակերպություններից մեկին:

Չեխիայում, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մարտի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ: Կառավարությունը տեղեկացրել էր, որ մտադիր է այն երկարաձգել մինչև մայիսի 11-ը: Այդ առաջարկը խորհրդարանը դեռ պետք է քննարկի ապրիլի 7-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]