Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հունիս

Նրանց այնքան շատ եմ սիրում. Քարդաշյանի «Թվիթեր»-ը ողողված է Հայաստանի մասին գրառումներով, եռագույնով

Նրանց այնքան շատ եմ սիրում. Քարդաշյանի «Թվիթեր»-ը ողողված է Հայաստանի 
մասին գրառումներով, եռագույնով
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ սոցիալական ցանցերի իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է իր հայկական արմատների մասին. այս անգամ Քարդաշյանի «Թվիթեր»-ի էջ մտնող յուրաքանչյուրի համար ակնհայտ կլինի անընդհատ հանդիպող հայկական եռագույնը: Հեռուստաաստղը հիշել է Հայաստան կատարած վերջին այցը, դրա մանրամասները, կիսվել Հայաստանի ու իր կապի վերաբերյալ տարբեր օգտատերերի գրառումներով, Հայաստան այցը կրկնելը համարել երազ: «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: 
Վերջին մի քանի ժամերի գրառումների գրեթե մեծամասնությունը Հայաստանի մասին են: «Հայաստան մեր այցելությունն ամենալավն էր»,-գրել է Քարդաշյանը:
 Հեռուստաստղը կիսվել է հայտնի օնլայն ծրագրի արդյունքով, որը, ըստ լուսանկարի, դիմագծերով  գուշակում է ազգությունը: Այսպիսով Քարդաշյանը 47 տոկոսով նման է հայի, 29 տոկոսով՝ իռլանդացու, 20 տոկոսով՝ բրիտանացու և 4 տոկոսով՝ իսպանացու: Հեռուստաաստղի էջում են նաև տարբեր օգտատերերի հրապարակած լուսանկարները՝ Հայաստան կատարած վերջին այցից: Դրանցից մեկն օրինակ Էջմիածնի Մայր տաճարում մկրտության օրվա լուսանկարներից է:
Քարդաշյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի մոռանում իր հայկական արմատները, նրան ակնհայտորեն դուր է եկել օգտատերերից մեկի գրառումը: Օգտատերը նկատել է. «Քիմը միշտ խենթ սեր է ցուցաբերում հայ երկրպագուների հանդեպ: Ես շատ հարգում եմ դա: Նա չի մոռանում իր արմատները»: Հեռուստաաստղն էլ այս միտքը հաստատել է՝ այս գրառմամբ կիսվելով իր էջում ու նշելով. «Ես նրանց այնքան շատ եմ սիրում»: 
Քարդաշյանը վերջին մի քանի ժամերի իր գրառումներով հիշել ու իր միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է Հայաստան կատարած իր վերջին այցի մանրամասները: «Հայոց Ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ այցը խորաթափանց փորձերից մեկն էր: Այն աչքեր է բացում: Ես շատ բան իմացա հայ ժողովրդի պատմության մասին»,-գրել է հեռուստաաստղը:
Քարդաշյանը հիշել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ իր ճաշը՝ գրելով. «Ինձ համար մեծ պատիվ էր ճաշել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ հետ»: Քարդաշյանը նաև գրել է, որ շատ է հավանում Հայաստանում արված ֆոտոսեսիան: «Այս լուսանկարները միշտ կմնան, և մենք ամենալավ հիշողություններն ունենք»:
 Նոեմի Վեսթ անունով օգտատերը նկատել է, որ հեռուստաաստղը շատ է հետաքրքրվում Հայաստանով, հայ ժողովրդով և Հայոց ցեղասպանությամբ: «Նա միշտ փորձում է աշխարհին տեղեկացել՝ հպարտ է, որ հայ է»,-գրել է նա: 
Դիանա անունով օգտատերը գրել է՝ շատ կցանկանար, որ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը լիներ Հայաստանում ՝ տեսնելու երեխաների  մկրտությունը։ Այս գրառումը Քարդաշյանին հիշեցրել է Երևանում Կարապի լճում ամուսնու բազմահազարանոց հանդիսատեսով  ու անմոռանալի ելույթը: Նա գրել է՝ կցանկար լճում կրկին ելույթը կրկնել: «Մենք ամենալավ ժամանակն ենք անցկացրել»,-նշել է աստղը: 
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք երեք աղջիկները (նկատի ունի Քարդաշյան քույրերին) կրկին վերադառնալ Հայաստան: Քիմն արձագանքել է. «Դա երազ կլիներ»:
Ամերիկյան E հեռուստաընկերությամբ ցուցադրվել է Քարդաշյանների ռեալիթի շոուի՝ Հայաստանից արված էպիզոդը: Քարդաշյան քույրերի «Թվիթեր»-ի էջերում այս թեմայով մեծ ակտիվություն է նկատվում, Քլոե Քարդաշյանը նաև փոքրիկ հատված է հրապարակել այդ էպիզոդից:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ