Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար. ՌԻԱ Նովոստի

Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը 
չպահպանելու համար. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավճռից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Ապրիլի 2-ի տվյալներով Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 հազար 200-ից ավելի է, մահացել է 138 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]