Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր 
կողմերի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վարկ ձեւակերպելիս բանկերը հաճախ են պահանջում ապահովության միջոցներ՝ գրավ, իսկ որպես հավելյալ միջոց՝ երաշխավորությունը։ Ներկայումս մեր օրենսդրությամբ ամրագրված եւ փաստացի գործող երաշխավորության ինստիտուտի կիրառումը հանգեցրել է մտահոգիչ իրավիճակի, երբ առանձին գյուղերում գտնվող հողերի եւ տների զգալի հատվածն արգելանքի տակ են կամ գրավադրված: Նման պայմաններում չափազանց դժվար է գյուղացիների համար նոր վարկային պարտավորություններ ստանձնելը կամ ապահովման միջոցներ տրամադրելը` իրենց գյուղացիական տնտեսությունը զարգացնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:

Առկա իրավիճակը կարգավորելու նպատակով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախատեսում են ինստիտուցիոնալ փոփոխություններ երաշխավորության ինստիտուտի մեջ։ Մասնավորապես, առաջարկում են, որ երաշխավորը կրի ոչ թե համապարտ՝ համահավասար պարտավորություն, այլ սուբսիդիար կամ հավելյալ պարտավորություն։ «Երաշխավորի նկատմամբ պահանջ պետք է ներկայացվի այն դեպքում, եթե օրինակ պարտապանի գրավի առարկան այլեւս չի բավարարում պարտավորությունը կատարելու համար, նա չի կարողանում վճար կատարել, ապա միայն դրանից հետո որպես լրացուցիչ ապահովման միջոց դիմեն երաշխավորին՝ պահանջելով կատարել իր պարտավորությունը»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]