Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հույս ու հավատ՝ ապրողներիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հույս ու հավատ՝ ապրողներիս

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վահրամ Փափազյանը ծնվել է 1888 թ. Կոստանդնուպոլսում, ուր հանդիպել, ծանոթացել, սովորել ու բարեկամություն է արել արեւմտահայ մտավորականների հետ, ովքեր ժամանակի բարոյականության, մտածողության, հասարակական գործունեության պայծառ դեմքերն էին, եւ որոնցից շատերը՝ միլիոնների թվում, զոհ գնացին թուրքական եղեռնագործությանը, թեեւ ոմանք հնարավորություն ունեին խուսափել ստույգ մահվանից, բայց չարեցին ոչ մի քայլ՝ դավաճանության գնով կյանքը պահպանելու համար եւ բռնեցին անմահության ճանապարհը, որից անդրադարձող լույսի շիթերը հույս ու հավատ են ներշնչում ապրողներիս...

   Յուրաքանչյուրի մասին, ում հիշում է Փափազյանն իր հուշերում, խոնարհումի ու մեծարանքի անկրկնելի տողեր ունի, նկարագրություններ, պատկերներ, անակնկալ համեմատություններ, կերպարներ կերտելու այնպիսի հմտություն, որ ընթերցողին ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ դրանց, քանզի դրանք մտապահելու, անգիր անելու ցանկությունը ոչ մի կերպ չի լքում նրան, ինչպես օգտակար հանածո գտած երկրաբանը, որ՝ հիացմունքի հետ, նաեւ մի կտոր փափագում է պահել ափի մեջ, իրենով անել, տանել հետը»...

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]