Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խիզախության ու անձնվիրումի փայլուն օրինակ               

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Խիզախության ու անձնվիրումի փայլուն 
օրինակ               

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի մոտ գտնվող պայթած զինվորական «Ուրալ» մեքենան դարձել է հուշարձան ի հիշատակ «Սիսական» ջոկատի այն նահատակ տղաների, ովքեր 1993 թ. մարտի 31-ին ընկան այս գյուղի ազատագրման համար մղվող մարտում:

Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառի Վակունիս բնակավայրն այսօր վերահայացել է շնորհիվ բազում հայ քաջորդիների, ովքեր Արցախյան գոյամարտում հաղթեցին թշնամուն եւ ազատագրեցին մեր պապենական երկիրը: Վերահայացած Վակունիսի դպրոցը 2001-ից կոչվում է «Սիսական» ջոկատի վաշտերից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով: Նույն օրը բացվեց նաեւ նահատակներին նվիրված հուշակոթող-խաչքարը՝ հարեւանությամբ պայթած մեքենայի: Յուրաքանչյուր տարի մարտի 31-ին այստեղ աշակերտների մասնակցությամբ կայանում է հիշատակի ցերեկույթ, որին ներկա են լինում «Սիսական» ջոկատի մարտիկներ, նահատակների հարազատներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարածքի բնակավայրերի բնակիչներ, դպրոցականներ, հյուրեր»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ