Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նարեկացին՝  հոգու համադարման

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նարեկացին՝  հոգու համադարման

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «...Հիշենք մի դիպված՝ կապված Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հետ։ Դեպքը պատահել է տարիներ առաջ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ալֆրեդ Շնիտկեի հետ։ Այդ մասին ինքն է անձամբ պատմել՝ մեր մաեստրոն։

Այս անգամ, երբ Մանսուրյանը Մոսկվա մեկնեց, իր հետ վերցրել էր Նարեկացու Մատյանի ռուսերեն թարգմանության երկուական օրինակ։ Մեկը նախապես նվիրել էր իր վաղեմի բարեկամ  Նատալյա Գուտմանին, իսկ մյուսը պայուսակի մեջ էր։ Շնիտկեին նա գտավ ահավոր տրամադրության մեջ։ Այդ օրերին մոսկովյան թերթերից մեկը կոմպոզիտորի վերաբերյալ հրապարակում էր արել, որն անասելի ցավ էր պատճառել նրան։

Երկար զրուցեցին։ Ընկճվածությունը չէր անցնում։  Երբ պատրաստվում էր դուրս գալ ընկերոջ տանից, Մանսուրյանը հիշեց պայուսակի մեջ գտնվող Նարեկացու Մատյանը։ Մտածեց, որ գուցե հենց դա լինի այն դարմանը, որն ընկերոջը դուրս կբերի այդ հոգեվիճակից։ Պայուսակից հանեց գիրքը, մեկնեց կոմպոզիտորին ու խորհուրդ տվեց՝ անպայմա՛ն կարդա։ Տիգրան Մանսուրյանը վերադարձավ Երեւան։ Անցավ բավականին ժամանակ, ու մեկ էլ՝ զանգ Մոսկվայից։ Ընկերն էր՝ Շնիտկեն։

-Գիտե՞ս,- ասաց,- երգչախմբի համար գործ եմ գրել Նարեկացու Մատյանի հիման վրա»։

   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am