Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

ԲԸՏՄ-ն Սյունիքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է 15 հատված բոխի

ԲԸՏՄ-ն Սյունիքի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել է 15 հատված բոխի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության թիվ 6-րդ պահաբաժնի, թիվ 30 քառակուսու, թիվ 9, 7, 17 անտառամասում ապրիլի 1-ին իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են հատված բոխի տեսակի 15 ծառ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 427 հազար 500 ՀՀ դրամ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին:

«Խստորեն հետևելով ՀՀ պարետի ցուցումով հաստատված նորմերին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ բնապահպանական իրավախախտումներ հայտաբերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ