Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ուրալյան ավիաուղիներ»-ը ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը

«Ուրալյան ավիաուղիներ»-ը ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, կարող են ապրիլի 3-ին Երևանից մեկնել Սոչի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից։

«Հայաստանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել «Ուրալյան ավիաուղիներ»-ի Երևան-Սոչի չվերթից, որը լինելու է ապրիլի 3-ին: Չվերթի համարն է SVR2762, իսկ տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության www.uralairlines.ru կայքում: Դեսպանատունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին վերադառնալ ՌԴ և օգտվել այս հնարավորությունից, անկախ նրանից, թե որ քաղաքում են ապրում, որովհետև այս պահին այլ չվերթեր չեն ծրագրվում»,- նշված է դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր սանիտարական բժշկի մարտի 30-ի որոշման համաձայն` Ռուսաստան վերադարձած բոլոր անձինք ժամանման պահից սկսած` 14 օրով մեկուսացվելու են և կլինեն բժշկական հսկողության տակ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]