Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների

Բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում 
կվերածվեն հոսպիտալների

ԵՐԵՎԱՆ,  2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված մահճակալների վերաբերյալ հարցին:

«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում: Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև ծանր պացիենտների համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և դրանում որևէ տարօրինակ բան չկա, ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին»,-ասաց Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ՝ ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է, որ ընդհանրապես հիվանդանոցներում, մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար: Նախարարը շեշտեց՝ հենց դրա համար է կարևոր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար:

Ավելի վաղ վարչապետի խոսնակը մարզահամերգային համալիրում մահճակալների տեղադրման առնչությամբ հայտնել էր, որ պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Վայրերից մեկն է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Նշվել էր նաև, որ համալիրն այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]