1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը փորձում է մոբիլիզացնել նախկինում մեծ բեռ չկրած, օպտիմալացման ենթակա հիվանդանոցներ

Հայաստանը փորձում է մոբիլիզացնել նախկինում մեծ բեռ չկրած, օպտիմալացման 
ենթակա հիվանդանոցներ
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում փորձում է մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք նախկինում էական բեռ չէին կրում, ենթակա էին օպտիմալացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվում է օպտիմալացման ենթակված ԲԿ-ները կրկին շահագործելու և այդ կառույցների բուժանձնակազմին կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկելու հարցը: 
Նախարարը հիշեցրեց, որ ինքը նշում է հիվանդանոցների անուններ, որոնք պրակտիկորեն չեն աշխատել կամ աշխատել են շատ թերբեռնված կամ լրիվ ուրիշ ուղղվածություն են ունեցել սակայն առողջապահական համակարգում այնքան էլ կարևոր դեր չեն ունեցել: «Եվ մենք հենց այդպես էլ գնում ենք: Փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում, ենթակա էին օպտիմալացման, բայց հիմա՝ նոր իրավիճակով պայմանավորված չեն օպտիմալացվելու, հակառակը՝ վերանորոգվում, վերազինվում և կադրերով հագեցվում են»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց՝ ընտրել են այնպիսի ԲԿ-ներ, որոնց ամբողջական գործարկումը հնարավոր է օրինակ 1-2 շաբաթում և իրենց ամոբղջ ներուժը ներդրել են հենց դա անելու համար: Նախարարը նշեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը էական փոփոխությունների է ենթարկվել՝ հարգեցվել է սարքերով, կատարվել է շինարարություն: Կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Օրթոպեդիայի ինստիտուտում աշխատանքներն ընթացի մեջ են, արդեն մի քանի բաժանմունք վերանորոգել, վերազինվել են: Ոստիկանության հոսպիտալում, Սուրբ Աստվածամայրում ևս աշխատանքներ են տարվում: Իսկ Արտաշատի բժշկական կենտրոնն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ի սկզբանե պատրաստ են եղել: Կապանի բժշկական կենտրոնի մի մասնաշենքը՝ մոտ 50 մահճակալանոց, ամբողջությամբ վերանորոգվել է: 
Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]