Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախարարը բոլորին թեստավորելը գործնականորեն հնարավոր չի համարում

Նախարարը բոլորին թեստավորելը գործնականորեն հնարավոր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով բոլորին թեստավորելը տեսականորեն հնարավոր է համարում, գործնականորեն ոչ, սակայն թեստավորումների ծավալը ավելացնելու են։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ այստեղ առաջանում է երկրորդ հարցը, թե դա ինչ արդյունք կտա։

«Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել նրանց մեկուսացնել, բուժել և այլն, բայց մնացած բացասական պատասխան ունեցածների մասով ոչ մի երաշխիք չունենք, որ նրանց մոտ այդ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի, օրինակ՝ թեստավորումից  երկու-երեք  օր հետո։ Դա նշանակում է, որ ամբողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք»,- ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ այլ խնդիր է թեստավորումների ծավալների ավելացումը բժշկական ցուցումներով։

«Եվ մենք մեծացնում ենք թեստավորման մեր հզորությունները և շուտով կհասնենք օրական 400-500 թեստի, իսկ նոր սարքավորումներ ձեռքբերումից հետո մենք կկարողանանք օրական 1500 թեստ անել»,- եզրափակեց նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]