Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պացիենտների գերակշիռ մասը ախտանշաններ գրեթե չունի

Պացիենտների գերակշիռ մասը ախտանշաններ գրեթե չունի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պացիենտների 80 տոկոս­ի մոտ ախտանշաններ գրեթե չկան, բայց դա չի նշանակում, որ նրանք չպետք է լինեն բժիշկների հսկողության տակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պացիենտների մոտ 80 տոկոսը գրեթե ախտանշաններ չունի, այսինքն՝ կամ շատ թեթև ջերմություն ունի, կամ ունեցել է, հիմա չունի, կամ ոչ էլ ունեցել է։  Դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ, թե իրենց առողջության համար, թե շրջապատի համար անվտանգ են, որովհետև, միևնույն է, նրանք պետք է մնան վերահսկողության տակ ինչքան հնարավոր է, որպեսզի եթե բարդություն լինի, արագ զբաղվենք առողջական խնդիրներով, և որպեսզի նրանք չփոխանցեն հիվանդությունը մեր քրոնիկական հիվանդություններով քաղաքացիներին և տարեց քաղաքացիներին»,- ընդգծեց Թորոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]