Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թորոսյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը

Թորոսյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով վարակման 
դեպքերի աճը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների թվի աճը պայմանավորում է մի քանի հանգամանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով դեպքերի կտրուկ աճը` Թորոսյանը նշեց․

«Նախ կա վարակի տարածում, որը ոչ մեկը չի կարող հերքել, և կան նոր օջախներ, ինչպես բերովի, այնպես էլ նախկինում եղած օջախներից նոր օջախների առաջացում, ինչպես նաև պայմանավորված է մեր կողմից կատարվող թեստավորման թվի աճով»,- ասաց նա:

Նախարարը չի կարող կանխատեսել վիրուսի պիկը, և այն կարող է վրա հասնել ցանկացած պահի։

«Պիկը միշտ երևում է պոստֆակտում, երբ արդեն սկսում ես ունենալ ամեն օր նվազող դեպքեր։

Եթե բոլոր միջոցառումները իրականացնենք և շարունակենք հայտնաբերումները և ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել, օրինակ՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր, և մենք այսուհետև ունենալու ենք միայն անկում»,- ասաց Թորոսյանը՝ հավելով, որ կանխատեսել այդ օրը այս պահին չի կարող։

Հայաստանում ապրիլի 2-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք:

Ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]