1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը վերաբերում է օրավարձով աշխատողներին. Նիկոլ Փաշինյան

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը վերաբերում է օրավարձով աշխատողներին. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում բազմաթիվ նամակներ է ստացել, որոնց հեղինակները ներկայացրել են իրենց վիճակը: Այդ մասին վարչապետը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ։ Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը՝ ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:

Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաև այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը՝ տնտեսական աջակցության, 5-ը՝ սոցիալական աջակցության:

Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]