Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի ժամկետը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի 
ժամկետը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիպրոսում գնահատելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,-այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:

Թռիչքների հետ կապված արգելքը մտցվել էր մարտի 21-ից և նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: Այն երկարացվեց ևս 14 օրով, բացառություններ կլինեն միայն բեռնափոխադրումները:

Կիպրոսում կորոնավիրուսից վարակվածների թիվը 320 է: Մահացել է 9 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]