Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կշարունակեն իրենց 
բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի պոլիկլինիկան և ծննդատունը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում կներգրավվի միայն ԲԿ-ի ստացիոնար մասնաշենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքն ու պոլիկլինիկական մասնաշենքերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը: Դրանք միմյանցից բավականին հեռու են, և ստացիոնար մասնաշենքից որևէ վարակի ներթափանցման վտանգ չկա»,-ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ծառայությունների շրջանակում լրիվ 0-ից այլ հիվանդանոցներ են մոբիլիզացվել և կադրերով, և սարքավորումներով, շատ արագ շինարարոթյուն է  իրականացվել: «Պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որպեսզի հիմնական առողջապահական համակարգը շարունակի իր ծառայությունը մնացած այլ հիվանդություններով քաղաքացիներին»,-ասաց Թորոսյանը:

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։ 

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]